Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Գյումրու կենտրոնում՝ ոստիկանների ու ֆայտոնչու մասնակցությամբ

Հուլիս 10,2017 17:45

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի ոստիկանների մասնակցությամբ։ Բանն այն է, որ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։

Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռան ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից։ Նշենք, որ պապի մահանալուց հետո 8 տարի է՝ պապական գործը շարունակում է թոռը՝ դարբին Սամվելը։

Ու չնայած տուժողներից մեկի՝ ֆայտոնչի Գրիշի թոռի այն պնդումներին, թե միջադեպ չի եղել, երրորդ անձը, որը նույնպես ծեծի էր ենթարկվել, բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։

Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նյութերի, ծեծկռտուքին մասնակցել է չորս ոստիկան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31