Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Ֆայտոնչի Գրիշի թոռին ծեծած ոստիկանության ծառայողին

Հուլիս 10,2017 20:27

Ինչպես տեղեկացրել ենք , երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի 4 ոստիկանների մասնակցությամբ․ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։  Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռի՝ Սամվելի ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից ու բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս դեպքի հետ կապված ոստիկանության ծառայողն ազատվել է պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում։ Ոստիկանապետի հանձնարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31