Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս-Մարտակերտ  ավտոճանապարհի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում

Հուլիս 10,2017 22:46

Արցախը Հայաստանին կապող շուրջ 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ  ավտոճանապարհի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն ասաց, որ մնացել է կատարել ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 10 կմ ճանապարհահատվածում:

«Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Սոթք-Խարխափուտ տեղամասում, որտեղ գրունտային ջրերի և սողանքների պատճառով փլուզման վտանգ էր նկատվել, կատարվել է հենապատերի կառուցում ու գրունտների ամրացում, և այժմ կատարվում է ասֆալտապատում»,- նշում է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` վերջերս քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհահատվածում պայթեցման միջոցով կատարվել է արհեստական քարաթափում. «Ավտոճանապարհի  շահագործումից հետո ներդրվելու են մեխանիզմներ՝  առկա քարաթափումների դեպքում օպերատիվորեն կատարվելու են մաքրման աշխատանքներ և ապահովվելու է  ճանապարհի շահագործումը՝ առանց խոչնդոտների»:

Պավել Նաջարյանը ընդգծում է, որ  Մարտակերտի և Շահումյանի շուրջ մեկ տասնյակ համայնքներով  անցնող ավտոճանապարհը խթան կհանդիսանա այդ համայնքների զարգացման համար:

«Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերին կկայանա բացման արարողությունը»,- հավելում է նախարարի տեղակալը:

Դավիթ Աբաղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31