Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդում սպանություն կատարողը նախկինում ավազակային հարձակման համար  դատվել է

Հուլիս 11,2017 21:53

2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22:30-ի սահմաններում  Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց  մի երիտասարդ  կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակիչ Դավիթ Հրաչյայի  Բադալյանի որովայնի շրջանին, որի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բերդ քաղաքից տեղեկացանք, որ ոստիկանությունը պարզել է հանցագործություն կատարած անձի  ինքնությունը: Սպանության մեջ մեղադրվում է  1987թ. ծնված Հրանտ Անատոլիի  Անանյանը:   Նա նախկինում դատվել է ավազակային հարձակում կատարելու համար:  Նրան հայտնաբերելու համար  ոստիկաններն աշխատանքներ են կատարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31