Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանը հանձնվելու օրը պատռել է 10 հազար դրամանոցներ. Նրա բարեկամի ցուցմունքից. aysor.am

Հուլիս 12,2017 12:37

«Սասնա ծռերի» անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության վերաբերյալ հետաքրքիր ցուցմունքներ կան այս գործին վերաբերող մեղադրական եզրակացությունում: Ի դեպ, նկատենք, որ գործով մեղադրյալների մի մասը, ովքեր կազմում են «Սասնա ծռեր» խմբի հիմնական մասը, ցուցմունքներ չեն տվել: Իսկ նրանց հետ ՊՊԾ գունդ մտած ու խմբի անդամ Արմեն Լամբարյանի կողմից հավաքագրված մեղադրյալները ցուցմունքներ են տվել և շատ դեպքում հենց խմբի անդամների դեմ:

Այսպես, քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արմեն Բիլյանը, Հովհաննես Վարդանյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը նախորդ տարվա հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, գնդի տնտեսական մասում գտնվող էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել են բանկի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը: Բանկոմատում լիցքավորված է եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներ, որոնցից 10.000 և 20.000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական սերիայի և համարների:

Այնուհետև, խմբի անդամներին բերման ենթարկելիս, ըստ մեղադրական եզրակացության, նրանցից Արթուր Սողոմոնյանի մոտից հայտնաբերվել է նույն բանկոմատից հափշտակված 300.000 ՀՀ դրամ, բաղկացած՝ նոր նմուշի, հաջորդական սերիայի ու համարների 10.000-անոց թղթադրամներից:

Մասնավորապես, խմբի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռը՝ Էդգար Սողոմոնյանը, ցուցմունք է տվել և ասել, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո, իրավապահներին հանձնվելու օրը՝ երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում, գնդի 3-րդ հարկում տեսել է, որ Արթուր Սողոմոնյանը, որը Արմեն Լամբարյանի հորեղբոր որդին է ու ունի «Գող» մականունը, Գառնիկ Հովակիմյանի և Արայիկ Հակոբյանի ներկայությամբ պատռել է 10.000-անոց ՀՀ թղթադրամներ, իսկ մնացած, համեմատաբար նոր նմուշի 10.000-անոց ՀՀ թղթադրամները թաքցրել է կոշիկների մեջ՝ դուրս հանելու նպատակով:

Հասմիկ Համբարձումյան

Նյութի մանրամասները կարդացեք aysor.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31