Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել

Հուլիս 12,2017 12:49

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով  ամբաստանյալ  Արայիկ Խանդոյանը իր՝ ծեծի ենթարկվելու փաստով կատարվող նախաքննության արդյունքում որպես տուժող է ճանաչվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի աչքն է վնասված, ոտքերին քերծվածքներ կան:

Պաշտպանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկ՝ Արայիկ Խանդոյանի  գլխի հետազոտություն իրականացնելու համար: Արա Ղարագյոզյանը հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում Արայիկ Խանդոյանին դատարանի շենքում ոստիկանները ծեծի էին ենթարկել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Նկարը՝ Ներսես ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31