Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտագործությունը Արցախում տարեցտարի զարգանում է

Հուլիս 12,2017 21:55

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի  դրությամբ Արցախում մշակվում  է 180 հա ծխախոտի ցանքատարածություն, որից 124 հա Մարտունու, 48 հա Ասկերանի և 8 հա Մարտակերտի շրջաններում: Նախորդ տարի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 162 հա:

«Արդեն շուրջ 5 տարի է, ինչ Արցախում սկսել են զբաղվել ծխախոտի մշակմամբ: Վերջին տարիներին ցանքատարածությունների թիվը գնալով աճում է»,- նշում է Կարեն Աղաջանյանը և հավելում, որ բերքի մթերման խնդիր չկա:

Ինչպես նշում է նախարարի տեղակալը` միայն Մարտունու շրջանում ծխախոտի ցանքատարածությունների կեսից ավելին ոռոգվում է կաթիլային համակարգով, ինչը նրա խոսքով ավելի  արդյունավետ է դարձնում մշակությամբ զբաղվողների աշխատանքը:

 

Դավիթ Աբաղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31