Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մայր Աթոռն է հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերը. epress.am

Հուլիս 13,2017 16:26

Մայր Աթոռը հորդորել է «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարությանը 2017 թվականի ծրագրից հանել ԼԳԲՏ անձանց մասին 2 ֆիլմերը։ Այս մասին Epress.am֊ի հարցմանն ի պատասխան ասել է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը։

«Տեղեկանալով հիշյալ ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ` այո՛, Մայր Աթոռը հորդորել է կինոփառատոնի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը, ինչը և կատարվել է` նկատի ունենալով նաև այս կապակցության հասարակության մեջ առաջ եկած ընդվզումը»,֊ գրել է Մելիքյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, թե հասարակությանն այդ ֆիլմերը պետք չէին․ «Մեր հասարակությունը կարիք չունի նման քարոզչության: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատի և քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և, բնական է, որ, ինչպես և Եկեղեցին, չի կարող կողմ լինել նման աստվածամերժ երևույթի և դրա նմանօրինակ գովազդման։ Ցավոք, վերջին օրերին այս հարցում իրենց դիրքորոշմամբ ու «ազատամտությամբ» աչքի ընկած կառույցներն իրենց իսկ քայլերով իրականում անհանդուրժողականություն և ատելություն են սերմանում այս ախտով տառապող անձանց նկատմամբ: Սա մեզ համար անընկալելի է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31