Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ սիմվոլին մի տարի բան մնաց, չէ՞, նա ընդամենը մի տարվա խորհրդանիշ է». Հայրիկյանը՝ ԿԳ նախարարին

Հուլիս 13,2017 22:28

Այսօր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում խոստացել էր հիմնավորել՝ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը դպրոցներում փակցնելու համար տրամադրված 15 մլն դրամը շա՞տ է, թե՞ ոչ: Իսկ դրանք դպրոցներում փակցնելու անհրաժեշտությունն այսպես էր բացատրել. «Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, օրինակ` մեր զինանշանը, ՀՀ նախագահը խորհրդանիշների համակարգում է»:

Իհարկե, Լեւոն Մկրտչյանը ճիշտ է, Սերժ Սարգսյանը ՀՀ խորհրդանիշն է, բայց նա արդեն 9 տարուց ավելի է պաշտոնավարում է, եւ 1 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել պաշտոնավարման ավարտին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատեց. «Լավ, իրենց մեկնաբանությունները, թե ինչու են փակցնում, հասկանալի է, բայց էդ սիմվոլին մի տարի բան մնաց, չէ՞, նա ընդամենը մի տարվա խորհրդանիշ է, ոչ հիմներգ է, ոչ դրոշ, որ մնա»:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ առանց այն էլ նոր Սահմանադրությամբ այդ պաշտոնն ըստ էության վերացրին. «Դա պաշտոն էր, որը ժողովրդի կողմից էր ընտրվում եւ արժեք էր: Իսկ հիմա նա փոխարինվել է այս կամ այն որակի պատգամավորի կողմից ընտրված ինչ-որ նախագահով՝ առանց որեւէ առանցքային դերակատարության: Եվ հարց է առաջանում՝ եթե ժողովրդի կողմից ընտրված նախագահը վատ բան էր, քըխ էր, ապուշություն էր, սրիկայություն էր, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ նախագահ, չէ՞ որ Սահմանադրությունը փոխել են, որ այդ կեղտը, վատ բանը հայ ժողովուրդը չունենա: Ես, իհարկե, այլ կարծիքի եմ, ժողովուրդը պիտի ինքը ընտրի նախագահին, վարչապետին, դատավորներին, բայց իրենց կարծիքով դա այլանդակություն է: Եթե այդ համակարգը սպառել է իրեն, թող հիմիկվանից Սերժ Սարգսյանը դուրս գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31