Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նախորդ տարվա համեմատ գարնանացանի ծավալներն աճել են գրեթե երկու անգամ

Հուլիս 13,2017 23:17

Արցախի գյուղնախարարության  տվյալների համաձայն` նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ,  գարնանացանի ծավալներն աճել են գրեթե երկու անգամ: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանն ասաց, որ ըստ վերջին տվյալների՝ Արցախում կատարվել է 14734 հա գարնանացան, նախորդ տարվա  այս ժամանակշրջանի 7554 հա-ի դիմաց: Նրա խոսքով կատարվել է ցորենի, գարու, հաճարի, եգիպտացորենի, հնդկացորենի, հլածուկի, սոյայի, կտավատի, սիսեռի, ոլոռի, լոբու, սորգոյի, կարտոֆիլի, ծխախոտի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:

Անդրադառնալով հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին` նախարարի տեղակալը նշում է. «Արդեն ստացվել է 117042 տոննա ցորենի, գարու և հաճարի բերք՝ 45925 հա ցանքատարածությունից: Դեռևս բերքահավաքի ենթակա է 58045 հա ցանքատարածք»:

Ինչպես նշում է Կարեն Աղաջանյանը` այս տարի ակնկալվում է գերազանցել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի նախորդ տարվա ցուցանիշը (150 հազար տոննա), որը մինչ այս եղել է ամենաբարձրը:

«Այսօր Արցախում ցորենի միջին բերքատվությունը կազմում է 30-32 ցենտներ/հա, իսկ մի 6-7 տարի առաջ այն կազմում էր 11-13ց/հա»,-ընդգծում է նախարարի տեղակալը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31