Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Լրացուցիչ արտոնություններ չենք ուզում, ուզում ենք հավասար պայմաններ» (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 13:44

«Եվրոպայի ներգրավվածությունն Արցախում» արշավը ոչ միայն ողջունում է, այլ դրան միացել է նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քանի որ այս նախաձեռնության գաղափարը եւ նպատակը համընկնում են այն նպատակների եւ գաղափարների հետ, որոնք ինքն իր պաշտոնավարման օրից փորձում է կիրառել: «Արշավի ուղերձները հստակ են ու արդար`լրացուցիչ արտոնություններ չենք ուզում, ուզում ենք հավասար պայմաններ եւ մոտեցում, այլ չճանաչված պետությունների քաղաքացիների հետ: Արցախը եվրոպական քաղաքակրթության, եվրոպական աշխարհի մաս է եւ արդար չէ, որ Եվրոպան Արցախում չունի բավարար ներկայացվածություն»,- այսօր քարոզարշավի ներկայացման ժամանակ ասաց Ռուբեն Մելիքյանը: Եվրոպական քաղաքակրթությունն արցախցիների ընտրությունն է, վկան`մեր պատմությունը`հավելում է նա:

Կարծում է, որ Ադրբեջանի`Արցախը մեկուսացնելու քաղաքականությունն արդյունքներ չի տալիս: Վկան, վերջին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր, որտեղ եվրոպացի դիտորդների քանակն ավելի շատ էր, Արցախում զբոսաշրջության աճը:

Անկախ ամեն ինչից, իր կարծիքով, արշավը դրական ազդեցություն է ունենալու, քանի որ Արցախին բերելու է ճանաչվածություն, այցելությունների աճ եւ այլն: Հիշեցնում է`հրադադարի կիրառումից ի վեր, Արցախը տարածաշրջանում չի օգտվել տարբեր ծրագրերից, որոնցից օգտվել են շատերը, բայց այդքանով հանդերձ, Արցախը կարողացել է ապահովել մարդու իրավունքների բարձր մակարդակ:

Aravot.am-ի հարցին`կար ժամանակ, երբ Ստեփանակերտում քաղաքապետ էր ընտրվում ընդդիմադիր գործիչը, իսկ այժմ, սահմանադրություններ ենք փոփոխում, գործող նախագահի պաշտոնավարման ժամկետները երկարաձգելու համար. սա չի՞ ստվերում Արցախում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մակարդակը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Դա ձեր մոտեցումն է: Իմ մանդատը մարդու իրավունքներն են, ես զբաղվում եմ եւ շարունակելու եմ զբաղվել մարդու իրավունքներով: Եթե բերեք օրինակներ, որ որեւէ կապ կարող է լինել այդ գործընթացների եւ մարդու իրավունքների պաշտպանվածության միջեւ, ես կպատասխանեմ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31