Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը ՀՀ վարչապետի անունից նշել է , որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է խորը և անկեղծ համագործակցության

Հուլիս 14,2017 14:42

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Արդարադատության նախարարը ՀՀ վարչապետի անունից ողջունել է ծրագրի մեկնարկն ու նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է խորը  և անկեղծ համագործակցության:

«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Կառավարությունը քաղաքականության մշակման ու դրա իրականացման հիմնական  պատասխանատուն է, սակայն դա ամենևին չի նշանակում մեկուսացում, քանի որ կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միայն ակտիվ քաղաքացիներից կառուցված հասարակության դեպքում»,- ասել է Դավիթ Հարությունյանը և դրա առկայությունը կարևորել հատկապես Հայաստանի պարագայում, որի    հիմնական ռեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է:

Նախարարը ծրագիրը կարևորել է նաև նրանով, որ արդյունքում զարգացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  կարողությունները՝ ուղղված փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն և հասարակական վերահսկողություն իրականացնելուն, որն ըստ նախարարի՝ հեշտ չէ: «Շատ ավելի հեշտ է քննադատելը, քան մասնակցելը քաղաքականության մշակմանը»,- նշել է Դավիթ Հարությունյանը և կրկին հավաստիացրել, որ Կառավարությունը պատրաստակամ է  իրական գործով լծվելու այս աշխատանքին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31