Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր՝ 10 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում

Հուլիս 14,2017 18:29

Իտալական IDS և հայաստանյան TSD ընկերություններն այսօր հայտարարել են ՏՏ ոլորտում 10 միլիոն եվրոյի ներդրումներով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:

Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ողջունել գործարքի փաստը և վստահեցրել, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը խոստացել է հիմնադրամի աջակցությունն ամբողջ հետներդրումային շրջանում:

Ծրագիրը կիրականացվի 5 տարում: Ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ: Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ հայ-իտալական ﬕջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) ﬕջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ:

«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Մենք թիրախավորել ենք 40 տոկոս արտահանման ցուցանիշ ՀՆԱ-ի նկատմամբ, որին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկը գիտելիքահեն տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով. «Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ Իտալիայում հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով»:

«Հայաստանում բավականին լավ հիմք կա գիտահետազոտական ոլորտում և մենք ուզում ենք այստեղ ներդրումներ անել. սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»,- նշել է IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:

Հայաստանի զարգացման հիմնադրամի

լրատվական ծառայություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31