Էդուարդ Աղաբեկյանը  որևէ շանս չունի անցնելու, և նա նույնպես դա գիտակցում է. Հայկ Խանումյան

Էդուարդ Աղաբեկյանը  որևէ շանս չունի անցնելու, և նա նույնպես դա գիտակցում է. Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության   որոշումը թողվել է իր հայեցողությանը:

«Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ եմ քվեարկելու, և դեմ քվեարկելու ձևերից մեկն էլ Էդուարդ Աղաբեկյանին կողմ քվեարկելն է: Իսկ  մանրամասն ես կհայտնեմ հուլիսի 19-ին իմ ելույթում»,-ասում է ԱԺ պատգամավորը:

Նա նշում է, որ դրական է վերաբերվում Էդուրդ Աղաբեկյանի թեկնածությանը, սակայն վերջինս որևէ շանս չունի անցնելու. «Ինքը ևս դա գիտակցում է: Նրան Ազգային ժողովում մեծամասնություն չունեցող ուժերն են առաջադրել: Ամեն դեպքում նա որոշակի ուղերձներ է  հղելու հասարակությանը, և մենք կհետևենք ու կգնահատենք այն ուղերձները, որոնք Էդուարդ Աղաբեկյանը կուղղի ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք