Լրահոս
Օրվա լրահոսը

Հուրգադայում հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օգնությամբ

Հուլիս 14,2017 21:46

Այսօր եգիպտական Հուրգադա ծովափնյա հանգստավայրի հյուրանոցներից մեկում կատարված միջադեպի արդյունքում երկու կին է զոհվել` Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներ: Ըստ նախնական տվյալների` դանակով զինված անձը հարձակվել է երկու հյուրանոցների հանգստացողների վրա` թիրախավորելով կին զբոսաշրջիկներին: Եվս չորս զբոսաշրջիկ վիրավորվել է, այդ թվում` երկու ՀՀ քաղաքացի:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ վիրավորված ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, ավելին` հանցագործը վնասազերծվել է նրանցից մեկի օգնությամբ:

Նկատենք, սակայն, որ BBC-ի տվյալներով` վիրավորները ՌԴ, Չեխիայի եւ Սերբիայի քաղաքացիներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31