Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնության մեկնող հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի կլինի օգոստոսի 10-ին

Հուլիս 14,2017 21:57

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վերջին փուլերն է անցկացնում:

Մոլորակի ուժեղագույն ըմբիշներն օգոստոս ամսին Փարիզում կպայքարեն ըստ քաշային կարգի չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ ընտրանու ինը թեկնածուներ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: «Այնտեղ են լինելու նաեւ այլ հավաքականներ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի եւ այլ երկրների, ընդհանուր առմամբ, շուրջ հարյուր ըմբիշ: Ստայկիից վերադառնալով Երեւան՝  օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում» եւ օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասաց գլխավոր մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանն աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի կազմը խոստացավ հայտարարել օգոստոսի 10-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sputnik-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31