Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա կենտրոնի» ղեկավարին հորդորել են չցուցադրել «Լսիր ինձ» կինոնկարը

Հուլիս 15,2017 22:47

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արգելված «Լսիր ինձ» կինոնկարի՝ օրերս «Մեդիա կենտրոնում» ցուցադրության ընթացքում «Մեդիա» կենտրոնի շենքի դիմաց հսկողություն էին իրականացնում ոստիկանության աշխատակիցները:

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության եւ «Մեդիա կենտրոն» նախագծի ղեկավար Սեդա Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկել էին այս տարվա 14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում չցուցադրվող բոլոր ֆիլմերը ցուցադրել «Մեդիա կենտրոնում», բայց քանի որ առաջարկված տարածքը կինոդահլիճ չէ եւ չի համապատասխանում կինոցուցադրման չափանիշներին՝ միայն «Լսիր ինձ» ֆիլմի հեղինակներն են ընդունել հրավերը եւ ֆիլմը ներկայացրել բաց ցուցադրման եւ քննարկման:

«Համացանցում երբ տարածվեց, որ «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենալու նման բան, մի շարք մարդիկ սկսեցին կոչեր տարածել, որ իրենք դեմ են եւ իրենց դժգոհությունը արտահայտեցին դրա հետ կապված: Ու մի քանի օր շարունակ տարբեր զանգեր էին հնչում, ճիշտ է սպառնալիք չկար, բայց հորդորում էին, որ ֆիլմը չցուցադրվեր: Մենք լսել ենք բոլորի կարծիքները, բայց այնուամենայնիվ մեր որոշումը ուժի մեջ էր, չէր փոխվելու, ցուցադրվեց»,-նշեց Սեդա Մուրադյանը:

«Լսիր ինձ» վավերագրության դիտումը: Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Ֆիլմի դիտմանը, ըստ Սեդա Մուրադյանի, մասնակցել են մոտ 60 մարդ: Ընթացքում միջադեպեր, սպառնալիքներ չեն եղել. «Միայն մասնակիցների գրանցման ժամանակ, ներկաներից մեկը նկատել է, որ մի երիտասարդ ոչ միայն գրանցվում է, այլեւ հեռախոսով ուզում է մնացած գրանցվածների անունները եւ կոնտակտային այլ տվյալները լուսանկարել, որը զգայուն տեղեկատվություն է, որ երբեք չենք տրամադրում երրորդ կողմին»:

Սեդա Մուրադյանը նաեւ նշեց, որ նկատողությունից հետո դուրս չեն հրավիրել եւ չեն պարզել այդ երիտասարդի ինքնությունը, քանի որ ֆիլմը ցուցադրման ընթացքի մեջ է եղել եւ չեն ցանկացել, որ միջադեպ զարգանար:

Սեդա Մուրադյան. լուսանկարը՝ Ֆեյսբուքյան էջից

Ցուցադրումից հետո էլ, Սեդա Մուրադյանի, մասնակիցները ակտիվ քննարկել են ֆիլմը, մինչդեռ, հաճախ,  այլ ֆիլմերի ցուցադրումից հետո մարդիկ դահլիճը անմիջապես լքում են:

Նշենք, որ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով 2 ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը եւ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Սակայն Մայր Աթոռի հորդորից հետո «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարությանը  ծրագրից հանեց ԼԳԲՏ անձանց մասին 2 ֆիլմերը. «Տեղեկանալով հիշյալ ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ` այո՛, Մայր Աթոռը հորդորել է կինոփառատոնի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը, ինչը և կատարվել է` նկատի ունենալով նաև այս կապակցության հասարակության մեջ առաջ եկած ընդվզումը»։

Նշենք նաեւ, որ «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում ընդգրկված էր Ֆրանսուա Օզոնի (Ֆրանսիա) «Երկդիմի սիրեկանը» կինոնկարը՝ շատ ավելի բաց տեսարաններով, սակայն այս կապակցությամբ ընդվզում չեղավ, ինչպես «Լսիր ինձ» վավերագրության պարագայում, որը կազմված է ուղղակի հարցազրույցներից:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Ժողովրդական արտիստ կա, ռեժիսոր, սաղ Հայաստանին հայտնի, նա էլ է տենց, բայց շնորհալի է, սպանե՞նք:

  2. Մարինա says:

    Ֆիլմին պետք էր հրավիրել միայն հոգեբույժներին և հոգեբաններին: Մնացածը Սատանայից է:

  3. Մանուշ says:

    Մարինա, հետաքրքիր է՝ մարմանվաճառների դեպքում ինչո՞ւ քեզ պատեպատ չես տալիս: Դա ընդամենը հորմնալ խախտման հետևանք է, երբ տղամարդու մեջ գերակշռում են կանացի հրմոններ ու խեղճերը այդպես են զգում աշխարհը: Նրանց մեջ կան, որ չէին ուզենա այդպես լիներ, բայց դե ստացվել է, տառապում են ամբողջ կյանքում: Պետք չի կրակի վա յուղ լցնել:

Պատասխանել Մանուշ

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31