Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Գրիգորյան. «Ես գլխավոր բժիշկ եմ, ոչ թե ծնունդ վարող գինեկոլոգ»

Հուլիս 17,2017 12:32

2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը մասնագիտությամբ գինեկոլոգ է: Նրան հարցրին,թե ինքը որպես փորձառու գինեկոլոգ ներկա՞ է եղել երեխայի ծնունդին: Նա ասաց. «Ես գլխավոր բժիշկ եմ, ոչ թե ծնունդը վարող մանկաբարձ-գինեկոլոգ»:

Նրան հարցրինք, թե որն է եղել նորածնի մահվան պատճառը: Ռուզաննա Գրիգորյանը հայտնեց, որ այդ հարցին կպատասխանի, երբ ստացվեն փորձաքննությունների պատասխանները:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեւոն Վանցյանը Իջեւանի ԲԿ-ում նորածնի մահը արտառոց դեպք անվանեց, ասելով , որ Տավուշի մարզում վաղուց նման դեպք չէր եղել: Նա ասաց, որ մինչեւ ծննդաբերությունը հղի կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է եղել: Վարչության պետի խոսքերով` ծնունդն ընդունող բժիշկը եւ նրան փոխարինածը փորձված բժիշկներ են, նրանք գործել են համաձայն բժշկական հրահանգի:

Լ. Վանցյանն ասաց, որ դեպքի քննության ավարտից հետո ամեն ինչ կպարզվի: Նա հայտնեց, որ կնոջ առաջին ծննդաբերությունն է եղել, ինչը ավելի դժվար է, քան եթե կինը նախկինում ծննդաբերած է լինում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31