Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից պոկվածների, մասնատվածների, բեկվածների, Սասունի, Նիկոլի, Արզումանյան Ալիկի եւ մյուսների մասին. «Իրատես»

Հուլիս 18,2017 13:13

Ես չեմ հասկանում, թե այդքան փոխադարձ ատելությամբ դուք ինչպե՞ս եք իրար հետ եղել, քաղաքական պայքար տարել նույն շարժման, նույն կուսակցության շարքերում։ Ո՜նց էիք գովաբանում իրար, հիմա ի՞նչ եղավ…

Կարդում եմ թույնի, անեծքի, պարսավանքի, չկամության, թշնամանքի, գուցե նաև նախանձի այդ «տիեզերական» չափաբաժինը և զարմանում՝ հիշում ձեր հիացական ու թրջված աչքերը նրանց ելույթները լսելիս, նրանց անվան վանկարկումները, գրկախառնությունները… Եվ հիմա նոր արդեն հասկանում եմ ընդդիմադիր ուժեր կոչված քաղաքական խմբերի պարտության կամ չկայացման, հեղինակազրկման պատճառները։

Դուք ոչ միայն իշխանություններին էիք ատում, այլև, պարզվում է, մեկդ մյուսին՝ հատկապես ձեր միջի հաջողակներին։ Ձեր «ես»-ը, ձեր անձը կարևորելու, առաջինը, գլխավորը լինելու մարմաջը, ձեր անփոխարինելիությունն ընդգծելու հիվանդությունը և փոխադարձ ատելությունը քայքայեցին, մասնատեցին, հեղինակազրկեցին, փոշիացրին ձեր ձեռքբերումները, ձեր շարքերը։

Մի բան պարզ է, եթե գայիք իշխանության, ապա կատեիք նաև ձեզ իշխանության բերողներին՝ ժողովրդին… Եվ ցավն այն է, որ գրեթե բոլորդ էլ նույնն եք։

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Երեւանի նախկին փոխոստիկանապետ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31