Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով

Հուլիս 19,2017 17:38

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում սկսած 21.07.2017թ.-ից հետևյալ բանկային գործարքներն իրականացնել Easy Pay վճարային տերմինալների միջոցով պարզ և հարմարավետ եղանակով՝

·         ավանդների, բանկային և քարտային հաշիվների համալրում,

·         վարկերի մարում ։

Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։

Բանկային գործարքներն Easy Pay տերմինալների միջոցով իրականացվում են արագ և անվտանգ։ Հաճախորդի կողմից վճարումը կատարելուց հետո, նրա բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքի մանրամասները պարունակող SMS-հաղորդագրություն։ Աշխատանքային օրերին և ժամերին (երկ․-ուրբ․, ժամը 09:00-18:00) գործարքներն իրականացվում են ակնթարթորեն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:01-ին։

Easy Pay տերմինալների միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ 300 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի դիմաց։

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31