Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանից իր տուն 339 փամփուշտ տանող վանաձորցի զինվորն ազատազրկվեց

Հուլիս 19,2017 22:17

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Մնացական Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի  համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2017թ. մարտի 17-ից մինչեւ ապրիլի 2-ն որպես դիտորդ ընդգրկված լինելով նույն զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2017թ. մարտի 26-ին, ժամը 06.30-ի սահմաններում մարտական հենակետի ծածկաճեղքում գտնելով՝ ապօրինի ձեռք է բերել 339 հատ 7.62 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող փամփուշտ, որոնք թաքցնելով իր մոտ գտնվող սպորտային պայուսակում, դրանք ապօրինի կերպով տեղափոխել է զորամաս եւ պահել գումարտակի պահասենյակում:

Կոչումով շարքային Մ. Սանթրոսյանը ապրիլի 5-ին, հերթական արձակուրդ մեկնելիս, Վանաձոր քաղաքում գտնվող իրենց տուն տեղափոխելու նպատակով, փամփուշտները վերոհիշյալ պայուսակով տեղավորել է  Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Հովիկ Գրիգորյանի կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն նույն օրը, ժամը 12-ի սահմաններում Տավուշի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները դրանք հայտնաբերել են:

Մ. Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը,փոխադրելը կամ կրելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Մ. Սանթրոսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Դատարանը նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա բնութագրվում է բավարար, նախկինում արատավորված չի եղել, ծառայում է սահմանամերձ զորամասի մարտական դիրքերում, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար:

Հուլիսի 12-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մնացական Սանթրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել մեկ ամիս ժամկետով  կալանքի:

Հավելենք,որ Մ. Սանթրոսյանը եւս  մեկ տարի ժամկետային զինծառայության մեջ է լինելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31