Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մնացականյանը նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը

Հուլիս 20,2017 16:40

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները: Համաբանակային կարևոր միջոցառմանը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ներկա էր նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ռազմական խորհրդի նիստը մեկնարկել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ներածական խոսքով, ինչին հաջորդել են ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների և զորամասերի հրամանատարների ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձել է իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով, ով, անդրադառնալով հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին, համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ է տվել երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Լևոն Մնացականյանը նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը՝ կոչ անելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունն ու վառոդը միշտ չոր պահել:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31