Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնունդով տարբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք». Սփյուռքի նախարար

Հուլիս 20,2017 19:44

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ գործարարներ Հակոբ Փիլավճյանին, Մարտիրոս Պօզաքալյանին, Կարուշ Ղազէլյանին, ովքեր 2005 թ. Հալեպում հիմնել են «Հայլանտ» շինարարական ընկերությունը, որն այնտեղ 11 շենք է կառուցել: 2012 թ. ընկերությունը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընկերության կողմից կառուցվել է բնակելի մեկ շենք:  Ընկերությունը պատրաստվում է կառուցել երկրորդ շենքը, որի առաջին հիմնաքարը հանդիսավորությամբ կտեղադրվի մոտ օրերս: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քուվեյթի Ազգային վարժարանի փոխտնօրեն, «Ազդարար» շաբաթաթերթի խմբագիր Կարօ Արսլանյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարների ջանքերը՝ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Ծնունդով տաբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք: Ձեր կարգախոսն է` Հայրենիք ենք վերադարձել, տուն ենք կառուցում»», – հավելեց նախարարը:

Հայրենադարձ գործարարները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նրանք ներկայացրին կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները, հրավիրեցին նախարարին՝ ներկա գտնվելու նոր շենքի հիմնարկեքին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ:

ՀՀ սփյուքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31