Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը մեծ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտին. Սուրեն Գրիգորյան

Հուլիս 20,2017 22:13

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա այցին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանը միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտին:

Նախ Երևանի քաղաքապետի այս այցը նախորդներից առանձնանում էր նրանով, որ քաղաքապետարանի պատասխանատուներից բացի պատվիրակության կազմում  էին նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, աշխատակազմի վարչության պետեր:

«Դեռևս 2012 թ. Երևանի քաղաքապետի հետ ստորագրվել էին համագործակցության և բարեկամական  հուշագրեր: Երևանի քաղաքապետարանը միշտ իր աջակցությունն է ցուցաբերել Ստեփանակերտին: Այժմ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, շարունակվում է  Ազատամարտիկների այգու շինարարական աշխատանքները»,- նշում է քաղաքապետը:

Նրա խոսքով՝ երեկվա այցի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը սոցիալական աջակցություն է տրամադրել Ստեփանակերտի 15 քաղաքացիների, նվիրաբերել է գրքեր Ստեփանակերտի քաղաքային  և հանրապետական մանկական գրադարաններին, համապատասխան գրականություն Ստեփանակերտի երաժշտական դպրոցին:

«Նաև նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտի տնտեսության կառավարման ուղղությամբ՝ փոխանցելով իր  հարուստ փորձը: Վստահ եմ, որ Ստեփանակերտի և Երևանի միջև շարունակական բնույթ է կրելու տարբեր ուղություններով սերտ համագործակցությունը և բարեկամական կապը»,- ընդգծում է Սուրեն Գրիգորյանը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31