Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը Ծաղկաձորում ավարտվեց

Հուլիս 21,2017 13:03

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն հատեց եզրագիծը: Հայտնի դարձան չորս տարիքային խմբերի վեց մրցաձեւերում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները:

Այսօր երեկոյան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 23 ընտանիքների երեխաներին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից մարզահագուստներ եւ իրային նվերներ կհանձնի:

Վաղը կկայանա 14-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաղթած եւ մրցանակակիր դարձած բոլոր ընտանիքներին կպարգեւատրի մեդալներով, դրամական խոշոր մրցանակներով եւ գավաթներով:

Ավանդույթի համաձայն, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հինգ տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցներին կխրախուսի 100 հազարական դրամով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31