Լրահոս
Օրվա լրահոսը

Քրգործի շրջանակում ձերբակալված թռչնաբույծների միության նախագահը ստորագրություն է տվել չհեռանալու մասին

Հուլիս 21,2017 19:37

Ըստ մամուլի տեղեկությունների` օրեր առաջ գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Ս. Ս.-ն եւ եւս երկու անձ: Այս անձիք ձերբակալվել են ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ քննչական կոմիտեն:

Մեր հարցին ի պատասխան, քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել էին երեք անձ, սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, եւ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Նշենք, որ այդ անձիք ձերբակալվել էին երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդելու կասկածանքով:

Նաեւ հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31