Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովական հարսանիք` գումարած ցույցեր (ֆոտոշարք)

Հուլիս 22,2017 00:38

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում շարունակվում են բողոքի ցույցերը: Դեռեւս հուլիսի 20-ին մարդկային  կուտակումներ կային հատկապես մոլդովական պառլամենտի շենքի առաջ, սակայն ոստիկանները շրջակայքն իսկույն պարսպապատեցին: Այժմ օրվա տարբեր ժամերին ցույցեր են լինում քաղաքի կենտրոնական փողոցներում եւ անգամ այգու տարածքում:

Ցուցարարները դեմ են ընտրական համակարգի փոփոխությանը իրենց երկրում: Նրանք պահանջում են, որ երկրի կարեւորագույն օրենքների փոփոխությունները կատարվեն հանրաքվեի եւ ոչ թե պառլամենտում` քվեարկության միջոցով:

Մինչ փողոցի մի ծայրում ցույցեր են, մյուս ծայրում նորապսակները լուսանկարվում են թանգարանի մուտքի մոտ: Մոլդովացիները հավատում են, որ հարս ու փեսա տեսնելիս պետք է երազանք պահել, քանի որ դրանք, ըստ իրենց, իրականանում են:

Մայիս ամսին էլ մոլդովական ընդդիմությունը ցույցեր էր անցկացնում պառլամենտի առաջ «Կորչի հանցագործ իշխանությունը», «Վերջ կոռուպցիային» եւ այլ բովանդակությամբ պաստառներով:

Ի դեպ, վերջերս կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են Քիշնեւի քաղաքապետ Դորին Կիրտոակեն, նրա տեղակալը եւ այլ պաշտոնատար անձինք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մոլդովա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31