Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կալանավոր` Գյումրու կրակոցների գործով

Հուլիս 22,2017 22:44

Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գտնվող Պոնչիկ-Մոնչիկ սրճարանի դիմաց  հնչած կրակոցների գործով այսօր կալանավորվել է տուժողը`Գեորգի Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` այն է ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը, կրելը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, դատարանը բավարարել է:  Վարույթն իրականացնող մարմինը բժշկից տվյալներ է ստացել նաև առ այն, որ Գեորգի Հակոբյանի առողջական վիճակը բարելավված է, այդ պատճառով  էլ միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Ունենալով նաև բավարար ապացույցներ, որ նրա արարքում առկա է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին  մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այսօր նրան մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով և միջնորդություն  ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար: Դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարել է, և նշված անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,-փոխանցեց դատախազը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ կրակոցների փաստով ոստիկանությունը հետախուզում է Արտյոմ Ղազարյանին, որը օրենքով գող Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է, եւ նույնպես օրենքով գող է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31