Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են օձեր` Կոտայքում, Երեւանում եւ Շիրակում

Հուլիս 22,2017 22:49

Հուլիսի 22-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի 2-րդ փողոցի սկզբնամասում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին այգեգործական տարածքի 84-րդ թաղամասի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 16:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու թիվ 2/1 հասցեում գտնվող արտադրամասում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31