Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված ԵՊՀ 17-ամյա ուսանողուհին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Հուլիս 23,2017 11:25

Այսօր` հուլիսի 23-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:

Գ. Շամշյանի տեղեկություններով` Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31