Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձասարի եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ` Վանք գյուղում

Հուլիս 23,2017 17:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին:

Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրեր ի իրականացման գործում ունեցած ավանդի համար եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանին, բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով։

Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31