Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսիստ Արթուր Սողոյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում

Հուլիս 24,2017 23:50

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում այսօր մրցումային առաջին օրն էր։

Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը 1/64 եզրափակչում համառ պայքարում առավելության է հասել սլովենացի Բլազ Վիդովիչի նկատմամբ։ Հաջորդ խաղը մեր թենիսիստը կանցկացնի հուլիսի 26-ին։ Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

Այսօր Գյոռում անձրեւոտ եւ մռայլ եղանակ էր։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի եւ Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են։ Նրանք պայքարի մեջ կմտնեն վաղը։

Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չհաջողվեց 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31