Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ամերիկյան Uber-ի և ռուսական Яндекс.Такси-ի նոր համատեղ ընկերությունը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 25,2017 10:34

Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Վերջերս հայտնի դարձավ, որ ամերիկյան Uber ընկերությունը և ռուսական Яндекс.Такси-ն նոր գործընկերություն են ձևավորել, որի շրջանակներում երկու ընկերությունները պատրաստվում են միավորել տաքսիների առցանց պատվերների ծառայությունները Ռուսաստանում և որոշ ԱՊՀ երկրներում՝Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ղազախստանում:

Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում հիմնված և տաքսի ծառայությունների ոլորտում հեղափոխություն իրականացրած Uber առցանց ծառայությունը մասնավոր անձանց հնարավորություն է տալիս տաքսի ծառայություն մատուցել առանձին անհատների, ինչպես նաև՝ մարդկանց խմբերի, մեքենայից համատեղ օգտվելու սկզբունքով:
Ամերիկյան Uber-ը պատրաստվում է ստեղծվող ընկերությունում ներդնել 225 միլիոն դոլար, իսկ Яндекс.Такси-ն՝ 100 միլիոն: Ըստ գործարքի վերաբերյալ տարածված մամլո հաղորդագրության՝ 4 միլիարդ դոլար գնահատվող նոր ընկերության բաժնետոմսերի 59,3 տոկոսը պատկանելու է ռուսական Яндекс-ին, 36,6 տոկոսը՝ Uber-ին, իսկ 4,1 տոկոսը՝ աշխատակիցներին:

Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով, ծառայությունների միավորումից հետո երկու ընկերությունների բջջային հավելվածները զուգահեռաբար շարունակելու են հասանելի մնալ օգտատերերի համար: Հաղորդվում է նաև, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, որը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և բարձրացնել ծառայության հասանելիությունը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31