Լրահոս
Օրվա լրահոսը

«Խառը» պահակակետ՝ ընդդեմ ապօրինի անտառահատումների

Հուլիս 25,2017 10:50

Դիլիջան քաղաքի հարավային ծայրին, «Հաղարծին» ռեստորանային համալիրի մոտ գտնվող ոլորանին, ճանապարհի եզրին պահակակետ է, որտեղ շուրջօրյա ծառայության են իրականացնում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի, ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Նրանք մեզ հայտնեցին,որ այդտեղ հսկողություն են իրականացնում հուլիսի 18-ից: Այն ավտոմեքենաները, որոնք կասկածելի են թվում, կանգնեցվում են, ստուգվում է, թե  դրանք ապօրինի հատված փայտ չե՞ն տեղափոխում: Պահակապետում հսկողություն իրականացնողներն ասացին, որ օր է եղել, երբ իրենք 4 ավտոմեքենա ապօրինի հատված վառելափայտ են հայտնաբերել:

Տավուշի մարզում ներկայումս ապօրինի անտառահատումների դեմ խիստ պայքար է ընթանում: Հայտնի չէ թե այդ գործընթացը որքան կտեւի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31