Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդեցին դատարանում հարցաքննել Գեորգի Օկոեւին

Հուլիս 25,2017 12:31

Անի Բաբելյանը հրաժարվեց հարցաքննությունից: Մահացած ծննդկանի գործով փաստաբանը միայն մի հարցի պատասխանեց

2015 թվականի ամռանը ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ Անի Բաբելյանը հրաժարվեց հարցաքննությունից:

Նա ընդամենը պատասխանեց իրեն ուղղված մեկ հարցի, որը վերաբերում էր իր՝ աշխատանքի ընդունվելու տարեթվին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն էլ միջնորդեց դատարան հարցաքննության կանչել գործով դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի անդամ Գեորգի Օկոեւին: Փաստաբանն իր միջնորդությունը պայմանավորեց հարցաքննված գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանի ցուցմունքի շահարկմամբ:

Դատարանը որոշեց մերժել Մարինե Թովմասյանի այս միջնորդությունը:

Դատական նիստն այսօր հետաձգվեց մեղադրողի միջնորդությամբ: Նա ժամանակ խնդրեց միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ քննարկման համար: Նախագահող դատավոր Դավիթ Բալայանն էլ ասաց, որ գործում առկա մի շարք ռուսերեն փաստաթղթեր դատարանը դեռ չի ուսումնասիրել, ապա որոշեց դրանք ուղարկել հայերեն թարգմանության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31