Լրահոս
Օրվա լրահոսը

Շորթում կատարելու մեջ մեղադրվող կայքի ղեկավարն իր վերջին խոսքն ասաց

Հուլիս 25,2017 15:45

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ շորթում կատարելու մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանի նկատմամբ վճիռ կայացնելու համար:

Դատարանը վճիռը կհրապարակի այսօր՝ առաջիկա րոպեներին:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որն հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար:

Անի Հովհաննիսյանն այսօր իր վերջին խոսքում պնդեց, որ իրեն մեղավոր չի համարում ու իր նկատմամբ առաջադրված է շինծու մեղադրանք:

Նրա պաշտպան՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ պաշտպանական ճառում վերլուծեց առաջադրված մեղադրանքի հանցակազմը՝ պնդելով, որ ապացույցներ չկան, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրվող շորթումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31