Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողի» անունից հաց եւ քաղցրավենիք բաժանվեց. (Ֆոտոշարք)

Հուլիս 26,2017 21:21

Հուլիսի 26-ին Հայ կանանց ճակատը Հյուսիսային պողոտայում «Սիրիր մերձավորիդ»  խորագրով ակցիա էր կազմակերպել նվիրված՝ Արթուր Սարգսյանի հիշատակին, որը հայտնի է որպես «Հաց բերող»։

Հայ կանանց ճակատի ներկայացուցիչները հաց եւ քաղցրավենիք բաժանեցին անցորդներին: Նրանք բոլորին հորդորում էին հյուրասիրվել, ասելով` «Համարեք, որ Հաց բերողն է ձեզ հյուրասիրում»:

Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը հաց էր հասցրել  Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»  զինված խմբավորման անդամներին: 2017թ. մարտի 16-ին «Հաց բերողը» մահացել էր:

Հյուսիսային պողոտայում կայացած միջոցառման ժամանակ ընթերցեցին դերասանուհի Թամար Հովհաննիսյանի էսեները` Արթուր Սարգսյանի հիշատակին: Անցորդներին նաեւ թռուցիկներ էին բաժանվում,  օտարերկրացիներին` նաեւ անգլերեն: Թռուցիկներն ավարտվում էին` «Հաց բերողին սպանեցին» արտահայտությամբ: Բարձրախոսով հնչեցին իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների անունները, որոնք ակցիայի կազմակերպիչների ձեւակերպմամբ, մեղավոր են «Հաց բերողի» մահվան համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31