Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորի վճիռը հրապարակվեց. ինչ պատիժ ստացավ նա. armlur.am

Հուլիս 26,2017 23:23

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը կատարած արարքի համար տուգանվեց ընդամենը 300 հազար դրամով: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար:

Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց: Եվ ահա Լարիսա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով առևտրային կազմակերպության` Երևան քաղաքում գործող «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, ԲՈՒՀ-ի 2015թ. շրջանավարտներ Բելլա Բաբայանին ինչպես նաև 2016թ. շրջանավարտներ Լուսինե Ոսկանյանին և մյուսներին, առանց վերջիններիս հետ ուսման վերաբերյալ պայմանագրեր կազմելու, հրահանգել է համալսարանի դեկաններ Մարիամ Բիշարյանին և Հասմիկ Շաբոյանին` նշված ուսանողների կողմից դասընթացներին և ընթացիկ քննություններին բացակայությունները չնշել մատյաններում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armlur.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31