Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Զինտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ նախագահին հասցեագրված դիմումը ուսումնասիրվել է»

Հուլիս 27,2017 14:30

Արսեն Ավետիսյանը, ում 50-ամյակը լրացել է երկու օր առաջ, շարունակում է բողոքի ցույցեր անցկացնել կառավարության շենքի մոտ եւ նախագահի նստավայրի դիմաց:
Հուլիսի 21-ին ոստիկանության աշխատակիցները նրան տարան Արարատի մարզի Արտաշատի բաժին՝ Բաղրամյան-26 տարածքից: Այնտեղ նա պահվեց մոտ երեք ժամ:
Արսենն «Առավոտին» ասում է, որ նախագահի աշխատակազմում գրավոր դիմում էր գրել եւ ներկայացրել էր իր պահանջները: Ի դեպ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը ուղարկել է նախագահին ուղղված նամակի պատասխանը:

Երեկ Արսեն Ավետիսյանն «Առավոտում» էր: Նա երկքաղաքացի է՝ ՀՀ եւ ՌԴ քաղաքացի: Հաշվառված է Արարատի մարզի Նորաշեն համայնքում: Հողագործությամբ է զբաղվել: Ներկայումս ընտանիքի անդամների հետ վարձակալական հիմունքներով բնակվում է Էրեբունի համայնքում:

Մայրաքաղաքում ժամանակավորապես բնակվելու հարցին պատասխանում է, որ քանի որ ամեն օր ցույցեր է անելու, միայնակ եւ իր մարտական ընկերների հետ, այդ պատճառով նպատակահարմար է գտել տեղափոխվել ժամանակավորապես Երեւան:
Արսենին մենք տեսել ենք այս տարվա ապրիլի 19-ից:

Նա ապրիլյան պատերազմի օրերին «Սեւ Հովազ» ջոկատի հետ, Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ, եղել է Արցախում: Համաձայն Արտաշատի զինվորական կոմիսար Ա. Մուրադյանի պաշտոնական տեղեկանքի, նա ապրիլի 5-28-ը մասնակցել է պաշտպանության գործընթացին: Այս տեղեկանքը տրված է ներկայացնել սոցապ:
«Մեզ չթողեցին առաջնագիծ գնալ: Ստիպված խրամատներ էինք փորում»,-ասում է նա: Արցախ գնալու համար նա վաճառել է իր ավտոմեքենան, օրինական գնել է զենք: Նա տիրապետում է զենքին, ստաժավոր որսորդ է:

Ինչ պահանջներ է նա ներկայացնում:

Արսեն Ավետիսյանն ասում է, թե դիմել է պաշտպանության նախարարությանը եւ համայնքի զինկոմին: Նա ցանկանում է պայմանագրային հիմունքներով ծառայել, սակայն մերժում են, պատճառաբանելով նրա տեսողության հետ կապված խնդիրը. Արսենը երրորդ կարգի հաշմանդամ է:

«Արտաշատի ոստիկանները,- ասում է Արսենը,- խոստացել են, որ կօգնեն, որպեսզի մեկնեմ Արցախ: Ամեն անգամ տանում են բաժին, ասելով, թե վատ կլինի: Բայց ես ինչ եմ ուզում, ընդամենը օգնեն ինձ գնամ ծառայելու»:

Արսենը համաձայն է անգամ, որպեսզի մեկնի Արցախ՝ որպես կամավորական եւ «անվճար պայմանագրային» հիմունքներով. «Ես պահանջում եմ, որպեսզի մեր պետությունը գնի պատկերված զենքերը, որոնք չունենք առաջնագծում: Հոսով եմ, որ ժողովուրդը կպաշտպանի իմ այս նախաձեռնությունը, Աստված չանի, որ այս զենքերը Ռուսաստանը վաճառի հակառակորդին: Եթե այս զենքերը ունենայինք անցյալ տարվա ապրիլին, մենք ծանր կորուստներ չէինք ունենա»:

«Ձեր՝ հակառակորդի ձեռք բերած զինատեսակներին հակազդելու նպատակով զինտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումը ստացվել եւ ուսումնասիրվել է: Բարձր գնահատելով Ձեր նվիրվածությունն ու հայրենասիրությունը, հայտնում եմ, որ Ձեր բարձրացրած հարցերը ՀՀ ԶՈՒ ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ինչ վերաբերում է մարտական դիրքեր մեկնելուն, հայտնում եմ, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,-Արսեն Ավետիսյանին գրավոր պատասխանել էր ԶՈՒ շտաբից գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը:

Նա ասում է, որ Ռուսաստանը օրեր առաջ վաճառեց «Քրիզանտեմա Ս»՝ տանկերի գլխակեր անունով նոր զինտեխնիկան. «Մեզ անհրաժեշտ են նշանառության նոր տիպի սարքեր»:

Նա ասաց, թե դիմել է քաղաքապետարան, հայտնել, որ նախատեսում է նոր ցույցեր կառավարության շենքի մոտ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31