Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլն դոլար քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկելու համար (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 14:34

Երեւանի բնակիչները «Երկիր ծիրանիի» ավագանու եւ կուսակցության անդամների հետ հանդիպումներում բողոքներ են ներկայացրել նաեւ առողջապահության, սոցիալական պաշտպանվածության, վերելակային տնտեսության խնդիրների վերաբերյալ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն ասաց, որ քաղաքացիները հիմնականում բողոքել են, որ ունենալով հաշմանդամության կարգ, վճարումներ են կատարել բուժօգնության ընթացքում: Պարզվում է՝ այդ վճարումները կատարվել են  տարբեր տեսակի բժշկական գործիքների՝ արհեստական ոսպնյակ, արհեստական հոդ, ստենտ եւ այլն, ձեռքբերման համար: Բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են նաեւ հաշմանդամության կարգից իրենց զրկելու մասին:

Մանրամասները՝  տեսանյութում

Ստելլա Աղաջանյանն էլ շարունակելով գործընկերոջը, նկատեց, որ համատարած թշվառության ֆոնին քաղաքապետարանի հսկայական եւ շքեղ շենքը իր 2000 աշխատակիցներով նմանվում է «խրախճանքի՝ ժանտախտի պահին»: Տիկին Աղաջանյանի փոխանցմամբ՝ ամսական 1 մլն դոլար գումար է տրամադրվում քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկելու համար:

Մանրամասները՝  տեսանյութում

Իրինա Հարությունյանն էլ ասաց՝ վերելակ կամ տրանսպորտ նստելիս  ինքն անպայման խաչակնքում է:

Գոհար Արշակյանն էլ բարձրաձայնեց Վերին Զեյթուն թաղամասի բնակիչներին արդեն տասնամյակներ շարունակ մտահոգող վերգետնյա անցումի հարցը: Ռուբինյանց փողոցի այդ հատվածում ճանապարհի թեք եւ անտեսանելի լինելու պատճառով հաճախակի են  վթարներ լինում եւ քաղաքացիները, որոնք  փողոց են անցնում երթեւեկության կանոնները պահպանելով, դառնում են այդ վթարների զոհ: Այս խնդիրը 30 տարվա պատմություն ունի: 30 տարի ի վեր քաղաքային տարբեր իշխանություններ երեւանցիներին խոստանում են մի փոքր վերեւ՝ Վերին Զեյթունի խաչմերուկում գետնանցում կառուցել ու հարցը լուծել, բայց  սայլը տեղից դեռ չի շարժվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31