Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ. Արտակ Զեյնալյան եւ Երվանդ Վարոսյան

Հուլիս 27,2017 22:30

Վաղը հուլիսի 28-ին ժամը 12.00-ին Aravot.am-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած ըստ պետությունների ներկայացված դիմում-բողոքների վիճակագրությունը» թեմայով։ Հայաստանը ՄԻԵԴ մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ընդդեմ պետության բողոքներով 9 -րդն է: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բողոքների թիվը 1817 է:

Ինչպե՞ս կարող են ազդել ՄԻԵԴ վճիռները Հայաստանի վարկանիշի վրա, ինչի՞  մասին է խոսում ՄԻԵԴ-ի հրապարակած վիճակագրությունը, այս եւ մարդու իրավունքներին առնչվող այլ թեմաներ ենք քննարկելու իրավաբան Երվանդ Վարոսյանի եւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ:

Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31