Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 10 ուսումնական ինքնաթիռ գնելու պայմանագիր է կնքել Պակիստանի հետ. razm.info

Հուլիս 28,2017 10:18

Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է պակիստանյան The News առցանց հրատարակությունը։

Պայմանագիրը կնքել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex պետական ընկերության ներկայացուցիչը։

Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է:

MFI-17 Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

-Անձնակազմը — 2 կամ 3 օդաչու,

-Թռիչքի տևողությունը — մինչև 5 ժամ,

-Առավելագույն արագությունը — 238 կմ/ժ,

-Բեռնատարողությունը — 300 կգ

-Սպառազինությունում — 7,62 մմ գնդացիրներ, 6 կախոց՝ չկառավարվող և հակատանկային կառավարվող հրթիռներով:

 

Նյութի մանրամասները կարդացեք  razm.info-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31