Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն». «Սեֆիլյանի գործով» դատավոր (Տեսանյութ)

Հուլիս 28,2017 13:22

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստն էր:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանը ներկա չէ՝ կրկին նույն խնդրով:

«Պաշտպանների գործողություններն ուղղված են նիստը խափանելուն: Նրանց պաշտպանյալներն իրավասու չեն նրանց ներկայացնել ապօրինի պահանջներ՝ առանց իրենց ներկայության նիստին չմասնակցելու մասին: Դատարանը պաշտպաններին կրկին հորդորում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն իրենց վստահորդների պաշտպանությանը»,-հայտարարեց դատավորը:

Ներկա չէր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Արա Զաքարյանը: Նա գրություն էր թողել առ այն, որ նախապես նշանակված մեկ այլ նիստի է մասնակցում: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մյուս ուրբաթ՝ ժամը 11-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը եւ Գևորգ Սաֆարյանը որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորին գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար: Դահլիճ է բերվում միայն Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը:

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31