Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հուլիս 28,2017 15:05

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

 

…Ու հիմա ամենքը մտազբաղ իրենց գործին են՝ արդեն օդանավակայանում են, հայությունով շրջապատված ու հայությունով շնչող օդանավակայանում են, եւ տեր ու տնօրինություն անող թուրք-օմօնականներով շրջապատված օդակայանի ապրումները չկան, ու դրսում փափախչիների մի մեծ խումբ իրարով անցել եւ ուղեւորներին ձեռքից-ձեռք փախցնելու իրենց գործի վրա են։ Ու ռնգախոս մեկը տղային մոտեցավ ու թե՝ ես քեզ տանելու եմ, «ես քեզ տանելու եմ»,- ասաց, եւ ծանր արկղներն արդեն հապշտապ ավտոյի մեջն ու ավտոյի բեռնախցիկում էր տեղավորում: Տղան Շուշիի բերդում կամ Աղդամի խառնամբոխի «ձեռքում» չէր, յուրայինների մեջ-պինդ-անվնաս կանգնած էր՝ լավ պրծավ, ու տրամադրությունը տեղում էր, եւ որոշեց կատակի տալ-մի քիչ խաղ անել, ու ասաց, հումորով, բայց լուրջ ասաց.

– Մի քանի քայլ վերեւ եմ ապրում՝ Տարոնցի վրա՝ Շենգավիթի հանրակացարանում, շնորհակալ եմ, որ ձրի ես տանում։

– 50 ռուբլի, բենզինը թանկացել է։

– Չտես-քձիբ-բոշայի նման իրար հեր մի անիծեք՝ չի թանկանա։

– Ի՞՛նչ։

…Եւ տղայի ընկերոջ հարսանիքն իսկական հեքիաթի հարսանիքի նման եղավ՝ յոթ օր ու յոթ գիշեր, ու հարսը նույն հող ու ջրի աղջիկ էր, բայց նրանց գյուղը շատ հեռու էր, ճանապարհը կատաղած ու պրկված թուրքերի գյուղերի միջով կամ կողքով էր անցնում, եւ տղան ու հարսանքավորները հիմնականում աշխատում էին առանց պատահարի ու միջադեպի վերադառնալ, ու գիշերով հետ դառնալուց, մարդատար մեքենաներից մեկը փչացել էր. գյուղի չոլերը, դարուփոսերը ընկած պնդաճակատ «գազիկների» նման բխկբխկում ու շնչակտուր էր լինում, ու ճամփի կեսին կանգնեցրին ու հասկացող-անհասկացող ամեն-մեկը տակը մտավ ու պատվավոր իր կարծիքն էր ասում, թե՝ ինչից կլինի, ու մութ էր՝ չէին տեսնում մեքենայի տակը, եւ ամեն անգամ տղայից՝ տղայի կրակվառիչը խնդրում-վառում եւ նոր էին հերթով մտնում մեքենայի տակ, ու երկար-բարակ, գյուղավարի ալարկոտությամբ ավտոյի տակը տնտղում, ձեռ-մեռ տալիս հերթով ու հերթով-ալարկոտ բացատրում-բացատրվում էին իրար, թե ինչից կլինի, ու տղայի կրակվառիչը ավտոյի տակ, շատ վառելուց տաքացել եւ պայթել էր տղայի ընկերոջ հոր ձեռքում, ու տղան ծխող էր, եւ փոխարենը ընկերները տղայի գրպանը լուցկու տուփ էին դրել, ու հիմա տղան գրպանից լուցկու տուփը հանեց, ցուցադրաբար-առանց փափախչուն հյուրասիրելու մի ծխախոտ կպցրեց, եւ վերեւ պարզած լուցկու վառվող հատիկին ակնդետ նայելով, ցուցադրաբար-բարձրաձայն, փափախչուն դիմելով ասաց.

-Ասում եմ, բա մեր էս ազնիվ ազգը էս լուցկու հատիկի պես սենց վառվի ու կորչի՞…

-Ի՞՛նչ:

-Ասում եմ, նոր այնտեղից-այստեղ գալուս համար թուրքն ընդամենը 50 ռուբլի էր ուզում։

– Տվի՞ր։

– Չտվի՛։ Սկզբից տվի, հետո նորից հետ դառա եւ կողքի թքոտելով հետ վերցրի-գրպանս դրեցի:

-Բա էդ ո՞նց է լինում:

-Չգիտեմ, էդպես էլ է լինում… էդպես ստացվեց:

– Բա հիմա ի՞նչ ես ասում։

– Ասում եմ, քեզ էլ չեմ տալու։

– Քեզ ձեռ ես առնո՞ւմ։

– Քե՛զ եմ ձեռ առնում։

Եւ փափախչին արկղները թողեց ու շնչակտուր եկավ եւ հանգիստ կանգնած տղայի շուրջբոլորն էր պտտվում ծանր տնքոցով, հետո գնաց ու արկղներն էր ավտոյի բեռնախցիկից ու ավտոյի հետեւի նստելատեղից նյարդային շարժումներով դուրս շպրտում, հետո… ընկերներին ձայն տվեց եւ… փափախչի-ընկերներով եկել-հանգիստ կանգնած տղային են շուրջկալել, ու տղան մտածեց, որ խայտառակ բան է լինելու, խայտառակ բան է լինելու. թուրքերի միջով թքոտելով եկել-անվնաս հասել է, բայց այս փողի պատվախնդիր-իրենց կորցրած արյունակիցները տալու ու իրեն շանսատակ են անելու, իրեն արյունակից այս առնական տղաները տալու, չորս-հինգ հոգով տալու ու մինչեւ արյունաքամ լինելը իրեն շանսատակ են անելու։ Հետո, այստեղ արհամարհելով ու կողքի թքոտելով բան չի ստացվելու՝ մինչեւ վերջ են խոսեցնելու, մինչեւ վերջ են խոսեցնելու, ու ինքն-իրեն համոզեց, որ պետք է սթափվել՝ սթափվել է պետք… ու ընկերների տված թերթը հանեց, ձեռքից-ձեռք անցած, գունաթափ ու ճմռթված թերթը հանեց, լարված-բորբոքված, գունդ ու կծիկ դառած փափախչիներից հեզորեն կողքի կանգնեց, ու սկսեց երկար ու ծավալուն հոդվածի՝ ընկերների կողմից ընդգծված տողերը կարդալ. «…Քչերի համար է գաղտնիք, որ աշխարհի զանազան երկրներում հրեական բնակչության ներկայացուցիչները, միավորվելով գաղտնի համայնքների մեջ, նշանակալից դեր են կատարում քաղաքական կյանքում։ ԽՍՀՄ գրեթե բոլոր ռեգիոններում քաղաքական ու տնտեսական կառույցներում հրեա գործիչները կարեւորագույն դիրքեր են զբաղեցնում։ Բացառություն չէ եւ Ադրբեջանը, որը ձեւավորվեց որպես վարչական միավոր՝ Կամենեւի ¥Ֆալերման) եւ Զինովեւի ¥Անֆելբաում) քրտնաջան գործունեությամբ։ Ներկայումս դեռ չպարզաբանված է մնում սալոնիկյան կրիպտո-հրեական մասոնական օթյակի ¥որ գործում էր «Իթթիհատ վէ թեբակ» թուրքական կուսակցության անվան տակ) եւ բոլշեւիկյան «Գոլուբոյ դրակոն» մասոնական օթյակի պլանները։ «Գոլուբոյ դրակոն» մասոնական օթյակի անդամներ էին՝ Տրոցկին, Ռադեկը, Բելլա Կունը, Բերիան, Մոլոտովը, Լիտվինովը, Կազանովիչը, Բրեժնեւը, Սուսլովը, Մալինովսկին, Գրոմիկոն, ակադեմիկոսներ Արբատովը, Ալեքսանդրովը, Պրիմակովը եւ այլք։ Վերոհիշյալ մասոնա-հրեական օթյակները ձգտում էին՝ Կալմիկիայի, Դաղստանի, Ադրբեջանի եւ Թալիշստանի տարածքների վրա ստեղծել հրեական «Խազարեթ-Իսրայելիտ» պետությունը. այլացեղ բնակչության հուդայականացման առումով Ադրբեջանը պիտի դառնար փորձադաշտ, եվրոպական հրեության՝ «աշկենազիների» ղեկավարությամբ…

Բրեժնեւի կինը՝ Դինա Պաուլուսովնան ¥Շիգոտեյ Մարդակեւիչ), Ահարոն Սիմանովսկու փոքր եղբոր աղջիկն էր։ Սիմանովսկին Ռասպուտինի քարտուղարն էր, իսկ սա, իր հերթին՝ Հրեական Համաշ-խարհային գործակալության նախագահ Խայիմ Վայսմանի ամենամոտիկ ընկերը։ Լեռնային հրեա էր Ադրբեջանի կառավարության ղեկավար Նարիման Նարիմանովը։ Կրիպտո-հրեաներ էին՝ Խան-Խոյսկին ¥Խաքան Սուլաէֆ), Խան Գորցինսկին ¥Ուրի Աֆդեյ-բէյ Դավիդ), Խոսրով Սուլթանբեկը ¥Աբրահամ Ասաֆ), Աշուրովը ¥Էմանուէլ Լաշգեր), Ռասուլովը ¥Ռուֆիմ Իսահակ Սալահ), Փաշաեւ Քերիմը ¥Իսահակ Սեւը) եւ այլք։ Կիրովին Բաքվից վտարելուց հետո ադրբեջանական կառավարությունը գլխավորեց Միր Ջաֆար Բաղիրովը ¥Մեիր Ջենարիմ Բոգում), սալոնիկցի կրիպտո-հրեա Տորիաս Էլիաշ Բոգումի տղան։ Ինքը՝ Տորիաս Բոգումը, թուրքական հետախուզության սպա էր, քայքայիչ աշխատանք տանելու համար ուղարկված Անդրկովկաս։ Մեիր Ջեֆարիմ Բոգում-Բաղիրովն ամուսնացած էր Հրեական Համաշխարհային կոնգրեսի նախագահ Խ. Վայսմանի կնոջ՝ անգլիական պրոֆեսիոնալ հետախուզուհի Էլիզա Հենրիխի Սենյավսկու ¥Էսֆիր Գրիշովնա Սենկեւիչ) ազգականուհու հետ… Հրեա է հայտնի «պատմաբան» Զիա Բունիաթովը ¥Զեւի Բունիմ), որին Բաղիրով-Բոգումը 1954 թ. ապրիլին հանձնարարել է ստեղծել ադրբեջանցիների ծագման տեսությունը… Սակայն Բաքվի հրեականության իսկական ղեկավարը ադրբեջանի կենտկոմի պետական-իրավական բաժնի պետ Դաշդամիրովն է ¥նույն ինքը՝ Կաշենսկի Ժելեզնյակով)… Պատմությունը դեռ պետք է պարզաբանի Անդրկովկասում ազգային ընդհարումների սրման պատճառները։ Ադրբեջանի թուրք-իսլամական կուսակցության ղեկավար Վահաբ-Զադեն ¥ծագումով՝ պարսիկ) «Գայգի» հասարակական կազմակերպության ժողովում, 1989 թվի մայիսին ասել է. «…Այժմ եւ միշտ խաղաղություն եւ համաձայնություն կլիներ Անդրկովկասի ժողովուրդների միջեւ, եթե չլիներ հրեական հզոր խմբավորումների գործունեությունը, որոնք վաղուց են գրավել իշխանությունն Ադրբեջանում եւ Վրաստանում, իսկ այժմ ձգտում են գրավել իշխանությունը Հայաստանում…»»։

Տղան թերթի ընդգծված տողերը կարդաց, ինքն իրեն մտմտաց եւ ուշադրություն դարձրեց, որ սրանց անուն-ազգանունների մեջ «ֆ» տառը գերակշռում է՝ ինչ էլ խրոխտ ու շեշտադրվող անուն-ազգանուն ունեն այս հեղափոխություններ ու նորամուծություններ սիրող հրեաները։ Նաեւ ժպտաց ու մտածեց, որ ամենամեծ հանաքչին երեւի մեր Մեսրոպ Մաշտոցն է եղել՝ «ֆ» տառը մեր այբուբենի ամենավերջը մտցնելով, եւ որ, եթե սրանք վնաս էլ չտան, ապա սրանց գործունեության եւ միշտ հաղթողի կեցվածքից հայկական մեր ռադիոյի անեկդոտներն են բազմանալու։

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31