Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Պետուլը․Գյումրիի գիշերային սկանդալի հետքերով

Հուլիս 28,2017 15:43

Հուլիսի  20-ին գիշերը ժամը 03.50 սահմաններում Գյումրու «Ռելաքս» ակումբի դիմաց գտնվող գազալցակայանում 34-ամյա Ա․ Դ-ին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով երեկ ձերբակալվել է մեկ անձ։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանը (լուսանկարում)։ «Հուլիսի 27-ին կոնկրետ անձ է ձերբակալվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34, 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա»,- ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 34-ամյա Ա․Դ-ն-ին Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին էին տեղափոխել պարանոցի աջ ու ձախ մակերեսների կտրած-ծակած արյունահոսող վերքերով, գագաթային, աջ դաստակի նախաբազկի, բազկի, ձախ նախաբազկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով, հեմորագիկ, տրավմատիկ շոկով։

Շիրակի դատախազի պարզաբանմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձը ներկայացել է ոստիկանություն և քննիչի կողմից ձերբակալվել է։ Այժմ կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։

Մեր տեղեկություններով, ձերբակալվողը 28-ամյա Պ․Ն․ է, որը Գյումրիում հայտնի է Պետուլ անվամբ։ Նա նախկինում ձյուդոիստ է եղել ու երբեմն հայտնվել է քրեական պատմությունների մեջ։  Այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործ․ Պետուլը մեղադրվում է ինքնիրավչության մեջ։ Ոստիկանության աշխատակիցների ասելով էլ, Պետուլը ոստիկանություն է ներկայացվել ոչ թե մեղակայանով, այլ ասել է՝ «իմացա ոստիկանությունն ինձ է փնտրում, եկա, տեսնեմ ինչ կա»։ Վերջինս իր մեղքը չի ընդունում։

Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ․ «Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն և 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31