Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարվա» շախմատի դպրոցում անցկացվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ թիմային շախմատի առաջին մրցաշարը

Հուլիս 29,2017 21:17

Հուլիսի 29-ին «Նարվա» շախմատի դպրոցում կայացած թիմային շախմատի առաջին մրցաշարը` ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, ավարտվեց «Կաիսա» թիմի հաղթանակով: Հաղթողների կազմում էին Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»), Արա Նալբանդյանը եւ Դավիդ Գալստյանը (երկուսն էլ «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունից): Երկրորդ տեղը զբաղեցրեց «Գամբիտ» թիմը` ընդամենը 2 միավոր զիջելով չեմպիոնին: Թիմում ընդգրկված էին Տիգրան Հովհաննիսյանը («Իզվեստիա» թերթ), Արա Մովսիսյանը («02 թերթ») եւ Նորայր Շողիկյանը (Ա1+ հեռուստաընկերություն): 3-րդ հորիզոնականում էր «4-րդ իշխանություն» թերթի թիմը, որում հանդես էին գալիս Մհեր Ղալեչյանը, Արման Գալոյանը եւ Արմեն Խչեյանը (Hayastan24.com կայք):

Մրցաշարն իրականացավ «Նարվա» շախմատի դպրոցի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչներն են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (նախագահ Տիգրան Հովհաննիսյան) եւ «Նարվա» շախմատի դպրոցը:

 

Մրցաշարն անցկացվեց մեկ օր`արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մասնակից 4 թիմերը, որոնք ներկայացնում էին 9 լրատվամիջոց (մասնակցում էր նաեւ «Արմենպրես» գործակալությունը), խաղացին երկու անգամ` ամեն խաղացող  համապատասխան մրցակցի հետ սպիտակ եւ սեւ խաղաքարերով:

Մրցանակաբաշխությանը ներկա էին «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նարեկ Վարազդատյանը հաղթող թիմի անդամներին պարգեւատրեց գավաթով, մեդալներով եւ դիպլոմներով: 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս ստացան մեդալներ եւ պատվոգրեր հովանավորի կողմից:

Հիշեցնենք, որ առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը` Հայաստանում Beeline ընկերության հովանու ներքո: Երկրորդ մրցաշարը տեղի ունեցավ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում «Վիվառո» ընկերության հովանու ներքո: Իսկ երրորդ շախմատային անհատական մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ տեղի ունեցավ 2017 թվականի փետրվարի 25-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Բոլոր 3 մրցաշարերում, որոնք կազմակերպել էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հաղթող ճանաչվեց Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից:

 

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31