Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա 8 վիրավոր

Հուլիս 31,2017 11:26

Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ պաշպանության վարչությանը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 15:47-ի սահմաններում՝ Միդ Ուիլշեր արվարձանում:

Հաղորդվում է, որ մեքենան մխրճվել է 9 մարդու մեջ, սակայն նրանցից մեկին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Էրարան հայտնել է, որ մեքենայի վարորդը մնացել է դեպքի վայրում, դեպքը քննվում է որպես դժբախտ պատահար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31