Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության նշվել է զինծառայողի մահվան պատճառը

Հուլիս 31,2017 14:03

Այսօր Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Քարկոփ գյուղում տեղի ունեցավ 33-ամյա Արկադի Ղամբարյանի հուղարկավորությունը: Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը մասնակցում էր  համագյուղացու թաղման արարողությանը եւ այդ պատճառով հեռախոսազրույցի ժամանակ երկար չցանկացավ խոսել; Նրան հարցրինք՝ ինքը տեսե՞լ է Ա. Ղամբարյանի դիակը, ինչպե՞ս է գնդակը դիպել նրա գլխին: Նա ասաց, որ Ա. Ղամբարյանի դիակը չի տեսել: Գյուղապետը նախկինում լրատվամիջոցներին հայտնել է, որ հուլիսի 28-ին Ա. Ղամբարյանը առաջին անգամ էր, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանական դիրք բարձրացել: Նրան հարցրինք, թե Ա. Ղամբարյանն առաջի՞ն անգամ էր մարտական հենակետ գնացել: Ժ. Այբեկյանն ասաց՝ երեւի:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը այսօր՝ հուլիսի 31-ին հայտնել է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ, տեղեկացրել,որ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մենք դեպքի հետ կապված պարզաբանումների համար այսօր զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, սակայն նա չպատասխանեց:  Զանգահարեցինք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայություն եւ հարցրինք, թե արդյոք ստացվե՞լ է Ա. Ղանդիլյանի մահվան հետ կապված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Քննչականի լրատվականից հայտնեցին, որ այդ եզրակացությունը չի ստացվել: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից այլ մանրամասներ չհայտնեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31