Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր Անդրիաս Ղուկասյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմել

Հուլիս 31,2017 16:12

Այսօր դատարանում Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում անհեթեթություն որակեց իր մեղադրանքի վերաբերյալ ներկայացված հիմնավորումը, թե 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ինքը հանրաքվեն տապալելու ծրագիր է ունեցել. «Ստացվում է ՝ ոստիկանությունը թույլատրություն էր խնդրում գաղտնալսել հեռախոսազրույցները, որ հանրաքվեից կես տարի հետո որպես հիմք ներկայացնի՝ տեղեկություններ ունեն, որ հանրաքվեն տապալելու է, զանգվածային անկարգություններ է կազմակերպելու: Սա անհեթեթություն է: Սա այն աստիճանի անհեթեթություն է, որ չի պահանջում փորձաքննություն, լրացուցիչ զննություն: Սա էշություն է»:

Նա ասաց, որ իր անմեղությունն ապացուցելու ու ոստիկանության ղեկավարության իրական նպատակներն ապացուցելու համար պահանջել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ հեռախոսազրույցը. «Պահանջեցի այդ դեպքերից մեկ օր առաջ տեղի ունեցած Մանվել Սարգսյանի ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հեռախոսազրույցների գաղտնալսումը, բայց այն հեռախոսային խոսակցությունները, որոնք հիմնավորում են իմ անմեղությունը, ոստիկանությունը չներկայացրեց վարույթ իրականացնող մարմնին: «Մեզ ասացին՝ ինչ կա, էդ է»:

Նա նաեւ դատարանին հայտնեց, թե ինչու հունիսի 20-ին քրեական հետապնդում սկսվեց իր նկատմամբ. «Հունիսի 13-ին «Ոտքի Հայաստան» շարժումը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջով, որ հետաքննություն իրականացնի ապրիլի 2-ի պատերազմի դեպքով եւ պարզի՝ ով է խախտել հրադադարը:

Իշխանությունները հասկացան՝ ի վիճակի չեն մրցակցել մեզ հետ: Այս քրեական հետապնդմամբ կանխվեց մեր սկսած գործը, սա քաղաքական հետապնդում է»:

Հիշեցնենք, որ Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու  մեղադրանքով ազատազրկված Անդրիաս Ղուկասյանի  պաշտպան Կարեն Մեժլումյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քննչական ու մեղադրող մարմինների կողմից Անդրիաս Ղուկասյանի իրավունքների խախտումը:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ քննիչն իր որոշումներով թույլ չի տվել իրեն պաշտպանվել, իրեն արդարացնող ապացույցներ ձեռք բերել: Նրա խոսքով, ինքը զրկվել է  մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունից, իսկ դատախազը անտեսել է այդ ճչացող փաստերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31