Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է

Հուլիս 31,2017 18:50

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը մարզի հայտնի ու վաստակավոր բժշկի դուստրն է: Այս մասին Aravot.am-ին պատմեց Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը:

Սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանն իր ընտանիքով հենց այս համայնքում էր ապրում, ըստ պարոն Վարդանյանի՝ Սիմոնյանի հորական տանը:

«Բռնությունների մասին տեղյակ չեմ եղել, եթե նման բաներ եղել են: Իմ իմացածով ինքը լավ ամուսնու, լավ հոր, լավ բնակչի կերպար էր, թե երկրորդ դեմքով ինչպես է հանդես եկել ընտանիքում, ես տեղյակ չեմ…իրենք իմ համայնքի բնակիչներն էլ չէին, ուղղակի Մանուկի  հորական տանն էին ապրում, Հոկտեմբերյանում բնակարան ունեին, մեզ մոտ հաշվառված չեն »,- ասաց Սարդարապատ համայնքի ղեկավարը:

Մարզպետի սպանված խորհրդականի կինը մասնագիտությամբ բժշկուհի է, բայց ըստ պարոն Վարդանյանի, չի աշխատում. «Կնոջ հայրը մեր վաստակաշատ բժիշկն էր, Արմավիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, երևի, ավելի քան երեսուն տարի, հիմա էլ այդ հիվանդանոցը հոր՝ Արամ Մկրտչյանի անունով է կոչվում»:

Սարդարապատի ղեկավարը նաեւ անկեղծացավ, որ սպանվածի հետ խորը տարաձայնություններ է ունեցել. «Բավականին խորը տարաձայնություններ, ընդամենը բարեւ-բարի լույս է եղել, այն էլ միայն մարզպետարանում, ինքը պարփակված անձնավորություն էր, չխոսկան: Ինձ համար բարդ անձնավորություն էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31